top of page

Լուկաշենկոյի ռեժիմը տարածաշրջանային կայունության սպառնալիք է դարձել․ ՄԱԿ ԱԽ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԱԽ-ում եվրոպական երկրները հայտարարել են, որ լեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Բելառուսը. այդ մասին ասվում է վերոհիշյալ երկրների հայտարարության մեջ. փոխանցում է TASS-ը։


Այսպիսով՝ հայտարարությանը միացել են Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան և Ալբանիան։ Նրանք դատապարտել են կազմակերպված ձևով մարդկանց որպես գործիք օգտագործելը, որոնց կյանքն ու բարեկեցությունը սպառնալիքի տակ են դրվել հանուն Բելառուսի քաղաքական շահերի։


Փաստաթղթում նշվում է, որ Մինսկի նպատակն է իրադրության ապակայունացումը հարևան երկրների և ԵՄ արտաքին սահմաններին և Բելառուսում մարդու իրավունքների խախտումներից ուշադրություն շեղելը։


Դրա հետ կապված՝ կողմերը հանդես են եկել հանրապետության իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթի սահմանման օգտին։ Բացի այդ, խոստովանել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը տարածաշրջանային կայունության սպառնալիք է դարձել։


ՄԱԿ ԱԽ վերոնշյալ անդամները կոչ են արել Մինսկին ապահովել միգրանտներին անհրաժեշտ պաշտպանությամբ և օգնությամբ։

bottom of page