Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտ գույնի երանգը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել Է ավելի մուգով: Այդ մասին, հաղորդել Է Le Parisen թերթը:
Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած Է մուգ կապույտ, սպիտակ եւ կարմիր գույներից:
Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել Է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։
Որոշումը մասամբ գեղագիտական Է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում Էին բազմաթիվ վայրերում, եւ նրանց գույները համընկնում Էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի եւ ներքին գործերի նախարարության շենքերի վրա: