«Հրապարակ». Դեսպանների փոփոխության հարց է քննարկվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել, առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։
Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակարգը ԱՄՆ դեսպանների փոփոխության հարցն է քննարկում` տարբեր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում՝ Լին Թրեյսին, որը 2020-23 թթ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր եւ, ըստ ամենայնի, արդարացրել էր Բայդենի վարչակազմի հույսերը, որ նման բարդ ու պատասխանատու պահին գործուղվեց Ռուսաստան:
Նշենք նաեւ, որ իր հերթին Քրիստինա Քվինը Հայաստան է ժամանել Ուկրաինայից, որտեղ 2020-2022 թթ․ զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը»: