top of page

«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:

Մենք տեղեկացանք, որ երկուշաբթի օրը խորհրդարանում կլինեն՝

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը,ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:Ու ողջ շաբաթվա ընթացքում Կառավարության անդամները օրենսդիրում են լինելու: Ի դեպ, ուժային կառույցները ևս խորհրդարան կգնան` մարտի 21-ին իրենց գերատեսչության մասին զեկույցները ներկայացնելու համար:ԱԺ-ում կլինեն`ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն ԱբազյանըՀՀ ներքին գործերի նախարար Արփինե ՍարգսյանըՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե ԳրիգորյանըՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը:Մի խոսքով, թեժ օրեր են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ-ում»:

1/2534
bottom of page