top of page

Պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվում․ «Հրապարակ»

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 10
  • 1 min read

«Հրապարակը» գրում է  ․  Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, մեր տեղեկություններով, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։ Չնայած Վիլենից հետո ՔՊ ցուցակում հաջորդը` 100-րդը, Արշակ Օրդուխանյանն է, սակայն նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում, եւ 101-րդ համար Արտյոմ Մեհրաբյանն է վերցրել մանդատը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին։ 2024 թ. փետրվարին նա նշանակվել էր նորաստեղծ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ հուլիսին՝ պաշտոնից ազատվել: Դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել:

bottom of page