top of page

Ինչու են Վահագն Գեւորգյանին ազատել կալանքից․ «Հրապարակ»

  • Arnold Gevorgyan
  • 7 hours ago
  • 1 min read

«Հրապարակը» գրում է  ․  Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Վահագն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ: Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ դեկտեմբերի 26-ին` ձերբակալել: Դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք էր սահմանել։ Գեւորգյանի խափանման միջոցն օրերս փոխվել է` պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Բանն այն է, որ մահացել է Գեւորգյանի հայրը, եւ որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել, եւ դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։ Գեւորգյանը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։

1/2646
bottom of page