top of page

«Ժողովուրդ». Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է՝ հասնելով 13.9%-ի նախորդ տարվա 12.4%-ի համեմատ

  • Arnold Gevorgyan
  • 11 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ծրագրի ներկայացման շրջանակներում խոստացել էր, որ ՀՀ-ն կունենա ռեկորդային՝ 1,5 մլն նոր աշխատատեղ, սակայն ամեն փաստ հակառակն է ապացուցում։

«2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը ցածր էր նախորդ եռամսյակների համեմատ, սակայն տարեկան մակարդակը կազմել է 13.9%, ինչը ավելի բարձր է, քան 2023 թվականի 12.4%-ը։ Սա պայմանավորված է քաղաքային և գյուղական վայրերում գործազրկության աճով՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում», – ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական թարմացում – 2024 թվականի ապրիլ» զեկույցում։

Որոշ զեկույցներ պնդում են, որ գործազրկությունը հիմնականում նկատվում է գյուղական բնակավայրերում։ Սա ապացույց է, որ իշխանությունները ոչ միայն չեն կատարել խոստումը, այլև ավելի են վատթարացրել տնտեսական իրավիճակը»։

1/2649
bottom of page