top of page

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

  • Arnold Gevorgyan
  • 10 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ հերթական ընտրություններին տարիուկես դեռ կա, եւ իշխանություններն էլ պատեհ-անպատեհ հայտարարում են, թե իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, սակայն ՔՊ իշխանության վերին էշելոններից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել: Նա երբեմն կիսվում է ամենամտերիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան:

ՔՊ-ում խոսում են, որ ոչ մի հստակ չափանիշ չի գործելու, բացի «առաջնորդի կամքից»։ Եվ լուրեր ունեն, որ դուրս մնացողների ցանկում լինելու են ներկայիս ակտիվ պատգամավորներից շատերը: Իսկ գործող ԱԺ ՔՊ խմբակցության մոտ 80 տոկոսը չի լինելու։

Նիկոլ Փաշինյանն ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել` անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա եւս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ ընտրողին եւ նրա քվեն ստանալ` համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները` մեկ անգամ էլ վստահեք «Քաղպայմանագրին»: Ի դեպ, լուրեր կան, որ հանդես կգան «Իրական Հայաստան» անվան տակ»:

1/2649
bottom of page