Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա՝ որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը. «Ժողովուրդ»
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկելու է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։«Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ ֆեդերացիայի բողոքն այդքան էլ մեծ դեր չի ունենա` որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքի նոտան, որը պետք է բողոք հղի ՄՕԿ-ին (Միջազգային օլիմպիական կազմակերպություն), որպեսզի հաշվի առնվի այս բողոքը. թերևս սա էլ տեղի կունենա:Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն արդեն մեսիջ է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որ պետք է բողոք ներկայացնել, որպեսզի առավել հստակ լինի դժգոհությունը։
Տեղեկություններ ունենք, որ Արթուր Ալեքսանյանը որոշել է մինչև վերջ պայքարել և ոսկե մեդալ ստանալ: