top of page

«Իրավունք». Ի՞նչ են քննարկել Պուտինի ծննդյան օրվա փակ ընդունելությանը

«Իրավունք» թերթը գրում է. «Թեև օրերս Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը բավականին լուսաբանվեց, սակայն գրեթե խոսակցություն չեղավ, թե ինչ է տեղի ունեցել նիստին նախորդած գիշերը, երբ նույն ղեկավարները հանդիպել էին Պուտինի ծննդյան կապակցությամբ:

Որոշ աղբյուրներ հայտնում են միայն, որ Պուտինի ծննդյան կապակցությամբ ԱՊՀ ղեկավարներին հրավիրել են Նովո Օգարևո: Տեղի է ունեցել լիովին փակ միջոցառում: Ըստ այդմ, բացի հասկանալի «ուտուշ-խմուշից», ստացել են շատ ծանրակշիռ տեղեկատվություն, տեղի են ունեցել մի անգամ այն լուրջ քննարկումներ, և ձեռք են բերվել նույնքան լուրջ պայմանավորվածություններ:

Թե կոնկրետ ինչ հարցերով, ոչ թե յոթ, այլ՝ տասնյոթ փակի տակ պահվող գաղտնիք է»:

1/2322
bottom of page