Search
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
- Lida Nalbandyan
- Nov 16, 2024
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին ընդդիմադիր հռետորաբանության մեջ մտած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն էր «պատերով տալիս», ապա կառավարության նիստում` իրավապահներին, որոնք գործ չեն անում եւ «արյան ծարավ» զանգվածին չեն բավարարում մեղադրական դատավճիռներով:
Իսկ երեկ նախագահականում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն էր հանձնում Infosys Limited ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար»: