top of page

«Ժողովուրդ». Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կգումարի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ժրաջան» իշխանությունները, սակայն, որոշել են մինչեւ Ամանոր պարապուրդի չմատնվել եւ արտահերթ նիստեր կհրավիրեն. «Մեկ նիստը քիչ է, հավանաբար երկու արտահերթ կլինի»,- ասաց մեր ՔՊ-ական զրուցակիցը:

Իշխանությունները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունեն. ուստի մինչեւ տարեվերջ պետք է սպառեն օրակարգը, ապա գնան Նոր տարին նշելու»:

bottom of page