top of page

«Իրավունք». Լարված իրավիճակ Մոսկովյան 5 հասցեում. երեկ Գևորգյանը վերադարձել է տարածք

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Պետգույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը, առանց ծանուցման, վերոնշյալ հասցեում գործողություն էին իրականացրել եւ պլոմբել դռները: Խոսքն այն նույն տարածքի մասին է, որտեղ արցախյան պատերազմի մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը արդեն շուրջ 13 տարի իրականացնում է հայրենասիրական գործունեություն:

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Գեւորգյանը երեկ վերադարձել է տարածք ու բացել դռները՝ կրկին»:

bottom of page