top of page

Մարդիկ մինչև իրենց վերջին բջիջը խոցված են ԱԺ նախագահի անպատասխանատու հայտարարություններից․ Վարդանյան


Իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի, Ասպրամ Կրպեյանի և Աղվան Վարդանյանի հետ Հանրապետության հրապարակում էինք` գերեվարվածների և անհետ կորածների ծնողների և հարազատների հետ: Մթնոլորտը ծանր էր, խոսքերն` ավելորդ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:


«Մարդիկ մինչև իրենց վերջին բջիջը խոցված են ԱԺ նախագահի անպատասխանատու հայտարարություններից, կառավարության անգործությունից և անճարությունից:


Չի հասկացվում նաև շատերի անհաղորդ, անապրումակից և անտարբեր լինելը: «Չի հասկացվումը» մեղմ եմ ասում»,- գրել է պատգամավորը:



1/2320
bottom of page