top of page

Որդին, Չոռնի Անոն, օգնականն ու մոտ ընկերը․ ովքե՞ր են պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ցուցակում



Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմվել է «Հայրենիք»  ու «Միացյալ Հայաստան» կուսակցություններից, գլխավորում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, 34 թեկնածու ունի։ Նրանց մեջ կան հարազատներ, մտերիմներ, ՍՊԸ-ների տնօրեններ, անհատ ձեռներեցներ, դասախոսներ, ինժեներներ, փոստատար, վարսահարդար ու Գյումրու նախորդ ավագանու երկու անդամներ։ Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է նախորդ ավագանու «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Սվտելանա  Ադամյանը, ով անհատ ձեռներեց է (նրա կուսակցական պատկանելության դիմաց այս ցուցակում նշված է «Հայրենիք» կուսակցություն) և «Հանրապետական» խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը, որն ընդգրկվել է  Մարտուն Գրիգորյանի գլխավորած ցուցակի 8-րդ համարում։ Նկատենք, որ ցուցակի 5-րդ համարում պատգամավորի որդին է՝ անկուսակցական Կարեն Գրիգորյանը, որը «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչն է, իսկ ցուցակի 4-րդ տեղում Լիզա Գասպարյանն է՝ պատգամավորի օգնականը։ Ցուցակի 13-րդ համարում ընդգրկված է պատգամավորի մոտ ընկերը՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Պետրոսյանը, որը հիմա չի աշխատում։

bottom of page