Մեքենան փոքր-ինչ սխալ վարելու դեպքում խրվելու և մոտակա գյուղից հեռու հայտնվելու ռիսկը մեծ է
Ճանապարհից դուրս դեպի սարերը գնացող հողե ուղին վատն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մեքենան փոքր-ինչ սխալ վարելու դեպքում խրվելու և մոտակա գյուղից մոտ 3կմ հեռու անմարդաբնակ տարածքում մնալու հավանականությունը մեծ է։
Վախենա՞լ, կանգնե՞լ, թեքվե՞լ, հետ գնա՞լ…, ուղեղդ արագորեն հաշվարկում է բոլոր հնարավոր ալգորիթմները։ Սակայն սիրտդ պնդում է՝ ոչ մի դեպքում, սա քո հողն է, նա է քեզ ուժ տալիս, վախենա՞լ քեզ ուժ տվողից, անմտություն է։
Եվ ոտքդ առանց լրացուցիչ ջանքի հասկանալով ոչ թե ուղեղիդ այլ սրտիդ հրահանգը, կրկին վստահորեն սեղմում է գազի ոտնակը, իսկ մեքենադ էլ ուժ ստանալով նույն հողից և քո՝ նրա հանդեպ ունեցած վստահությունից հռնդյունով հաղթահարում է դժվար հատվածը»,- գրել է նա։