Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ Բելառուսի և ԵՄ երկրների սահմանի վերաբերյալ
Գերմանիայի կանցլերի պաշտոնականար Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բելառուսի և Եվրամիության երկրների սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի առնչությամբ. հաղորդում է ТАСС գործակալությունը։ Ըստ Մերկելի՝ նա Պուտինին խնդրել է այդ հարցում ազդել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վրա։ Գերմանիայի ղեկավարը նշել է, որ միգրանտներն անմարդկային քաղաքականության զոհ են դարձել, և դրա դեմ հարկավոր է քայլեր ձեռնարկել։ Մերկելն ընդգծել է ԵՄ արտաքին սահմանները պաշտպանելու կարևորությունը։
Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ Բելառուսի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է նոյեմերի 8-ին։ Մի քանի հազար մարդ Բելառուսի կողմից մոտեցել է լեհական սահմանին, կոտրել փշալարից արգելապատնելը՝ փորձելով ներխուժել այդ երկրի տարածք։ ԵՄ երկրկրները միգրացիոն ճգնաժամի սրման համար մեղադրում են Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են հենց արևմտյան երկրները, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։