top of page

Բագրատ (Գևորգ) վարդապետ Թավաքալյան. Ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից: Ճանաչեք հերոսներին

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • May 19, 2024
  • 1 min read

Բագրատ (Գևորգ) վարդապետ Թավաքալյան (1850թ Դերբենդ - 1902թ բաքու): Ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից:

ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Թիֆլիսի ուսուցչական սեմինարիայում, Պետերբուրգի զինվորական դպրոցում։ Թիֆլիսում մտերմացել է Գ. Արծրունու, Րաֆֆու հետ: 1880-ական թթ. սկզբից սկսել է ազատագրական, հեղափոխական գործունեություն (Վասպուրական, Տարոն, Իգդիր): Գործակցել է և աջակցել հայ նշանավոր հայդուկներ Հունոյին, Սևքարեցի Սաքոյին, Նիկոլ Դումանին: Ենթարկվել է հետապնդումների: 1889 թ. Ալաշկերտի Սբ․ Հովհաննես վանքում ձեռնադրվել է վարդապետ և շարունակել հեղափոխական գործունեությունը:

Թավաքալյանի շնորհիվ պարսկա-թուրքական սահմանի Դերիկի Սբ. Աստվածածին ավերված վանքը (որի վանահայրն էր դարձել) վերածվել է հայդուկային շարժման կարևոր հենակետի Արևմտյան Հայաստան անցնելու և ազատագրական գործունեություն ծավալելու համար: 1898 թ-ից Թավաքալյանը հոգևոր ծառայությունը շարունակել է Ալեքսանդրապոլում և Գանձակում:

bottom of page