Մեքսիկան ԱՄՆ-ին առաջարկում է արևմտյան կիսագնդում ստեղծել ԵՄ-ի անալոգը
Մեքսիկայի իշխանություններն առաջարկել են ԱՄՆ-ին դիտարկել Եվրամիությանը (ԵՄ) նման միություն Արևմտյան կիսագնդում ստեղծելու հնարավորությունը. հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
«Մեքսիկան առաջարկել է ԱՄՆ-ին շարժվել միություն ստեղծելու ուղղությամբ, որն ավելի շատ նման կլինի ԵՄ-ին: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (OAS) արդեն շատ հնացած է։ Այսպիսով, առաջարկվել է ստեղծել այլ բան, բայց դա կախված կլինի այն ուժից, որը մենք՝ Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները ցույց կտանք միասին: Եթե միասնական լինենք, մենք հաջողության կհասնենք», - լրագրողներին ասել է նա՝ Արգենտինա կատարած այցի ժամանակ, որտեղ տեղի է ունեցել լատինական երկրների արտգործնախարարների հանդիպումը:
Անցյալ հուլիսին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կոչ էր արել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին աշխատել տարածաշրջանում ավելի մեծ ինտեգրման ուղղությամբ։
OAS-ն արևմտյան կիսագնդի առաջատար միջկառավարական ֆորումն է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։ OAS-ին հաճախ մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ։