Միխաիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 39 օր առաջ հացադուլ էր հայտարարել, հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում։ Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, այդ մասին հայտնում են Վրաստանի քրեակատարողական ծառայությունից։
«Առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 12-րդ ՔԿՀ-ից տեղափոխվել է թիվ 18 մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատություն: Մենք աստիճանաբար հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: