Մինչև որտե՞ղ ենք պատրաստ հանդուրժել ադրբեջանցիների ագրեսիան․ Արա Զոհրաբյան
Մինչև ե՞րբ եվ մինչև ո՞ր կետը պետք է լռենք։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ադրբեջանը մաքսակետեր է դրել Երևան Սյունիք կապող ճանապարհին:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ):
Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ զորքերի հետ քաշվելու հրամանն ինքն է տվել:
Այն պատճառաբանությունը, որ եթե այդպես չաներ, ապա Սյունիքում պատերազմ կլիներ անհիմն է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն էր երաշխավորը 09.11.2020թ. ստորագրած հայտարարության: Հակառակ դեպքում, ինչու է Հայաստանը կատարում այդ հայտարարության մյուս կետերը: չէ, որ Ադրբեջանը վաղը կարող է Երևանն ուզել ու պատերազմի վախով վերցնել առանց դիմադրության:
Մինչև որտե՞ղ ենք պատրաստ հանդուրժել ադրբեջանցիների ագրեսիան»: