top of page

Այս իշխանությունն ուժ չունի արժանապատիվ դիմադրելու հանուն հայրենիքի և ժողովրդի․ Միքայել Մելքումյան


ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․


«Սիրելի հայրենակիցներ


Վերջին 1-2 օրվա ընթացքում մեր հանրապետության արևելյան սահմաններում արդեն իսկ շարունակական դարձած թշնամու հանգիստ ներխուժումները ցույց են տալիս, որ այս իշխանությունն այլևս և վերջնականապես ուժ չունի արժանապատիվ դիմադրելու հանուն հայրենիքի և ժողովրդի:


Եվ 44–օրյա պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում մոբիլիզացիայի որևէ իսկ քայլ, փաստորեն, չի իրականացվել, որը ազերիներին կզսպի:


Դրա հետ միասին ս. թ. նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ անմիջական անվտանգային սպառնալիք է զգում ժողովուրդը, քվեարկում է ընդդիմության օգտին, այնտեղ որտեղ իրենց համայնքի սահմանին դեռ չի հասել թշնամին մարդկանց մի փոքր մասն այլ կերպ է մտածում, իսկ մյուսները քար անտարբերությամբ չեն գնում ընտրության:


Եվ այսպես, երկիրը մասնատվում է անտարբերության, մի մասին պետական և համայնքային աշխատանքը պահպանելու դառը ճշմարտությամբ:


Փաստորեն քաղաքական ճգնաժամն հունիսի 20-ի ընտրություններով ոչ միայն չլուծվեց, այլև անհույս խորացավ:


Առաջացել է նոր՝ համակարգային ճգնաժամ:

Երկիր ենք կորցնում անվերադարձ:

Կան տարբեր լուծումներ:


Դրանցից մեկը նոր արտահերթ ընտրութուններն են:


Խորհրդարանն ու պետական կառավարման մարմինները ինչքան կարող են չաշխատել»:

1/2311
bottom of page