top of page

Ու չթողեցիր Միխս, կռվի դաշտում տղերքիդ դուխ տալով էլ գնացիր․ Աստղիկ Գալեյան



Արցախի 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Մխիս մոտ չէր ստացվում թաքուն հոսպիտալ պառկել, մամայի բիոտոկերը էնքան ուժեղ էր, որ «դետեկտիվ» աշխատանքների արդյունքում բացահայտում էի: «Մամա ջան լավ եմ ,թեթև մրսած եմ», «լավ կլավանաս նոր դուրս կգրվես»։


Դե հետո իմանում եմ, որ ստիպելով դուրսա գրվում, որ գնա դիրք․ «Միխ ինչի դուրս գրվեցիր», «մերս իմ պերեսմենկան էր, ես էլ դիրքի ավագ, պիտի գնամ, որ տոչնի լինի, տղեքին մենակ չեմ կարա թողեմ»։ Ու չթողեցիր Միխս ու կռվի դաշտում էլ տղերքիդ դուխ տալով էլ գնացիր։ «Տղեք ով որ վախումա էս ձեներից, թող նաուշնիկ դնի ականջին, ես սաղ կանեմ»։ Արեցիր ու կարոտով թողեցիր «Դուխավիկս»»։


1/2311
bottom of page