top of page

Կարծում եմ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան. Բիչախչյան



«Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից:


Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն: Հիմքը՝ մոր գրածը:


Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար:


Դա էլ տարածեք: Թե դա էմոցիոնալ չէ՞:


Նաև կարծում եմ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան:


Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի տարածեք րոպեական ճշգրտությամբ ու տառացի: Հետո սկսվում է.


տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ինչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել…


Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը: Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են բա տեսաք տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մնացական Բիչախչյանը:




bottom of page