top of page

Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, այստեղ խաղաղություն աղերսողը, այո՛, «մատաղացու գառ» է. իրանագետ



«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ «զիջման կետ», որով թշնամին կբավարարվի և կհրաժարվի իր բոլոր լկտի նկրտումներից, գոյություն չունի։ Ավելի ճիշտ, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության զիջումը և մեր բնաջնջումը։


Հետևաբար, հիշեք, թե ինչպե՞ս էին մեզ պարտադրվում անիմաստ օրակարգեր, որոնցից վերջինը «խաղաղության դարաշրջան» կոչեցյալն էր։


Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը, և այդ բանակի շուրջ կառուցվող պետությունն ու դրան ծառայող հասարակությունը։


Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, քանզի սա Առաջավոր Ասիան է, և ով այստեղ անզոր վիճակում խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են»։





bottom of page