top of page

Գուրգեն Սարգսյանն է․ նա հերոս է, բայց նրա նմաները պիտի ապրեն


Գուրգեն Սարգսյանն է: Տղա ով երեկվա մարտերի ժամանակ դիրքում մնալով 4 հոգով վիրավորում ստանալուց հետո դիրքերից հետ է ուղղարկել իր հետ խրամատում եղած 3 ծառայակիցներին, իսկ ինքը պայթացրել է նռնակը իր հետ տանելով մի քանի թուրք ասքյար։ Այդ մասին գրել է 5165 շարժման առաջնորդ, զոհված Մենուա Հովհաննիսյան մայր Կարին Տոնոյանը։

«Նա հերոս է, բայց նրա նմանները պիտի ապրեն, բավ է մեր լավագույններին զոհաբերեն իրենց նենգ ծրագրերի իրագործման համար: Ազգը պիտի հասկանա, որ իր սերուցքն է մեռնում, նա որ գերի չի ընկնում, ընկերոջը մենակ չի թողնում, հայրենի հողն իր կյանքից թանկ է համարում և ազատվելով այս անկարող իշխանություններից, մենք փրկելու ենք նման տղաների կյանքը, նրանց ամեն րոպեն մի քանի թանկարժեք կյանքեր է նստում մեզ վրա, մեզ հզոր կամային ու հայրենասեր իշխանություն է պետք, որ կարող է կռվել, կարող է բանակցել ու կարող է հանել մեր Հայրենիքն այս ծուղակից։


Եվ դա անհնար չէ, հավատացեք, նույնիսկ շաատ հեշտ է, եթե իշխանության գան մի խումբ հայրենասեր մարդիկ, խումբ, ոչ մեկն ու միակը...»։



1/2311
bottom of page