top of page

Փաշինյանական ռեժիմը հստակ փորձում է վախի ու խուճապի միջոցով հայ հանրությանը մղել հաշտվողականության



Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Պատահական ե՞ք համարում, որ Նիկոլ Փաշինյանի սեփական թերթը խոսում է հայկական կողմի 10 զոհի, 2 մարտական դիրքի կորստի, 6 հայ գերիների մասին։


Փաշինյանական ռեժիմը հստակ փորձում է վախի ու խուճապի միջոցով հայ հանրությանը մղել հաշտվողականության։

Նիկոլ Փաշինյանը իր ԶԼՄ-ներով ժամեր շարունակ հայ ժողովրդին ահաբեկության է ենթարկելու՝ ներկայացնելով ամենադաժան լուրեր մեր զինվորների մասին։ Հետո անմեղ դեմքով հարց կտա՝ ուզո՞ւմ եք, որ նոր զոհեր չունենանք, պետք է նոր տարածքներ տանք, ճանապարհ ու միջանցք տանք, նոր փաստաթղթեր ստորագրենք։


Եվ իր երեխայի անվտանգության ու կյանքի համար մտածող հայ ծնողը պետք է ասի՝ ուզում ենք, տվեք։

Գոնե այս անգամ չդառնանք Փաշինյանի ու Ալիևի գործարքի զոհ»։

1/2311
bottom of page