top of page

ՆԱՏՕ-ն հայտնել է սառը պատերազմից ի վեր Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման մասին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է սառը պատերազմից ի վեր Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման մասին։


Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրա խոսքով, եվրոպական անվտանգության համար ստեղծված բարդ իրավիճակը կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ։


«Կասկած չկա, որ մենք այժմ ականատես ենք Եվրոպայում սառը պատերազմի ավարտից ի վեր ռազմական ուժերի ամենամեծ կենտրոնացմանը», - ասել է Ստոլտենբերգը։ Նաև հավելել է, որ այժմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չկան, ընդհակառակը, կա ռուսական զորքերի թվի աճ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ի վիճակի է հարձակվել առանց նախազգուշացման։


Ավելի վաղ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել անհապաղ դեէսկալացնել իրավիճակն Ուկրաինայի շուրջ։

bottom of page