top of page

Ամերիկյան “News” (Նյու Յորք) թեթի 9 ապրիլ 1920. «Յոնկերսցի մի տղամարդ փրկել է 2000 երեխաների, երբ թուրքերը հրդեհել են որբանոցը»


Ամերիկյան “News” (Նյու Յորք) թեթի 9 ապրիլ 1920 թ. համարում տեղ գտած

«Յոնկերսցի մի տղամարդ փրկել է 2000 երեխաների, երբ թուրքերը հրդեհել են որբանոցը» խորագրով հոդվածը


Ծնունդով Յոնկերսից (Նյու Յորք) Վիլիամ Մորիս Ջիլբերթ կրտսերը տեղի Ս. Պողոս եպիսկոպալ եկեղեցու հովիվ Վիլիամ Մորիս Ջիլբերթի որդին էր: Առաջին աշխարհամարտի տարիներին նա ծառայել է ամերիկյան ռազմածովային ուժերում, ապա` պատերազմի ավարտին միացել Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի առաքելությանը և գործել Ադանայի նահանգում:


1920 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Կիլիկիայի տարածքը դարձել էր ֆրանս-թուրքական բախումների կենտրոն: 1920 թ. ապրիլի սկզբին թուրքական զորքերը մտնելով Հարունիե (գյուղ Ադանայի նահանգի Ջեբել-Բերեքեթի գավառում), որը կայան էր ինչպես գերմանական, այնպես էլ ամերիկյան միսիոներների համար, սկսում են ավերածություններ իրականացնել: Ողջ գյուղն ավերվում և հրդեհվում է թուրքերի կողմից, այդ թվում և տեղի ամերիկյան որբանոցը, ուր ապաստան էին գտել շուրջ 2000 որբեր:


Վիլիամ Մորիս Ջիլբերթ կրտսերը 1920 թ. ապրիլի 7-ին ողջակիզումից կարողացել է փրկել Հարունիեի ամերիկյան որբանոցի 2000 սաների: Նրա հերոսության մասին հոդված է տպվել ամերիկյան “News” (Նյու Յորք) թերթի 9 ապրիլ 1920 թ. համարում` «Յոնկերսցի մի տղամարդ փրկել է 2000 երեխաների, երբ թուրքերը հրդեհել են որբանոցը» խորագրով, որտեղ նշվում է նաև, որ փրկված որբերը հավանաբար պետք է տեղափոխվեին Կիպրոս, քանի որ Ադանայում մնալը խիստ վտանգավոր էր:


Վիլիամ Մորիս Ջիլբերթի այս հերոսական դրվագը տեղ է գտել նաև «The New Near East» պարբերականի 1920 թ.- ի ապրիլյան (vol. 5, N համարում` «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աշխատակիցը հրդեհից փրկել է 2000 որբերի» խորագրով:

1/2496
bottom of page