top of page

Նիկոլի առկայության պայմաններում Ադրբեջանին ո՜չ բանակ է պետք, ո՜չ էլ ՝ դիվանագետներ․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր,այլ ՝ ոչ թե սա։


Մյասնիկյանի ու Նիկոլի հայեցակարգային տարբերությունը։


1921-ի հունիսի 19-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակում է հրամանագիր ,որի համաձայն Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։


Իսկ 2021-ի դեկտեմբերի 24-ին կապիտուլյանտի հայտարարությունը մոտավորապես հետեւյալն էր նշանակում՝ Լեռնային Ղարաբաղը միայն հայկական չէր։


Սրա առկայության պայմաններում Ադրբեջանին ո՜չ բանակ է պետք, ո՜չ էլ ՝ դիվանագետներ։


Իրենց փոխարեն ամեն ինչ ասվում եւ արվում է կապիտուլյանտների կողմից։



1/2323
bottom of page