top of page

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար. Մանուկյան


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«2020-ի նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան 1 տարի։ Ի՞նչ է արվել բանակը վերականգնելու, արդիականացնելու համար։ Ոչի՛նչ կամ գրեթե ոչինչ։


Սահմանի վրա ադրբեջանական ԱԹՍ-ն ազատորեն պտտվում է, ունենք զոհեր։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար։


Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «հպարտ» քաղաքացիներից պաշտպանվել են գերթանկարժեք «պադավատներ» գնելով ու գերհագեցած «ախռանայով» ման գալով»։



1/2323
bottom of page