top of page

Նորից կընտրվի՞, թե՞ ոչ. Պուտինի մեկնաբանությունը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


«Ռուսաստանն է կանչում» («Россия зовет») ներդրումային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են` ծրագրո՞ւմ է արդյոք հերթական նախագահական ժամկետի համար դնել թեկնածությունը և ի՞նչ նպատակների կցանկանար հասնել հանուն Ռուսաստանի։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ին

«Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ», - պատասխանել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ինքն իսկապես կարող է 2024 թվականին նոր ժամկետով ՌԴ նախագահ ընտրվել։

«Ֆոկուսն այն է, որ Սահմանադրության համաձայն` ես նոր ժամկետի համար թեկնածությունս դնելու իրավունք ունեմ։ Բայց կանեմ դա, թե ոչ, դեռ ինքս ինձ համար չեմ որոշել», - նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ այդ իրավունքի առկայությունն արդեն իսկ կայունացնում է ներքաղաքական իրավիճակը:

1/2624
bottom of page