Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի տարածքին պատասխան ավիահարվածի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է այսօր ավելի վաղ Լիբանանի հյուսիսարևելյան Բաալբեկի մոտ գտնվող Նաբի Չիթ շրջանին ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը:
ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն, հարվածի թիրախը եղել է ««Հեզբոլլահին» պատկանող զենքի արտադրության կարևոր օբյեկտը»:
Նշվում է նաև, որ հարվածն իրականացվել է ի պատասխան Իրանի գիշերային հարձակման ժամանակ Իսրայելի հյուսիսային ուղղությամբ «Հեզբոլլահի» կողմից շուրջ 40 հրթիռի արձակման։