Այսօր Սյունիքն ամուր պահածների՝ Նժդեհի և Աշոտ Երկաթի ծննդյան օրն է
Այսօր Գարեգին Նժդեհի ու Աշոտ Երկաթի ծննդյան օրն է։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ երկուսն էլ Սյունեցի են, երկուսն էլ Սյունիքը հայկական պահելու համար կռվել են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։
«Նժդեհը կարողացավ պահել Սյունիքը և վերջում բանտարկվեց իր գաղափարների համար և մահացավ Վլադիմիրի բանտում: Աշոտ երկաթը ևս բանտարկվել է Սյունիքը հայկական պահելու կռվում առաջամարտիկ լինելու համար»,- գրել է նա։
Նարեկ Սամսոնյանն ընդգծել է, որ Նժդեհը հայոց պատմության ամենավառ, ամենասկզբունքային ու ճակատագրական դերակատարում ունեցած լեգենդներից է ու հենց էդ լեգենդի գոյությունն է մեզ տասնամյակներ անց տվել Աշոտ Երկաթներ:
«Շնորհավորում եմ Կամանդիրին, վստահ եմ թեկուզ ֆիզիկապես բանտված է, բայց շատ ավելի ազատ է բազմաթիվ թրքաբարո դուրսպրծուկներից»,- եզրափակել է խոսքը Նարեկ Սամսոնյանը։