top of page

Ճիշտ չէ Արթուր Վանեցյանի գրառումն ընկալել որպես շնորհակալություն այսօրվա ԱԱԾ-ին. Ռազմիկ Գևորգյան



«Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Մեջբերում` Արթուր Վանեցյանի գրառումից.


Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով: Ապրեք տղե՛րք...


Որպես Հայրենիք կուսակցության անդամ և որպես փոխգնդապետի կոչում ունեցող զինվորական` ինձ իրավունք կվերապահեմ պարզաբանել և հայտնել` անձնական տեսակետս ու կարծիքս:


Կարծում եմ ճիշտ չէ` պարոն Վանեցյանի գրառումը ընկալել որպես շնորհակալության հայտնում այսօրվա ԱԱԾ-ին: Արթուր Վանեցյանը լինելով ԱԱԾ գեներալ և կառույցի նախկին տնօրեն, արձանագրել է երեկվա բացահայտման կարևորությունը ու մեկ անգամ ևս կարևորել և հիշեցրել է ԱԱԾ այսօրվա աշխատակիցներին, որ նրանք պիտի զբաղվեն իրենց գործով, կատարեն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները և հավատարիմ լինեն իրենց կոչմանը, ոչ թե կուրորեն ծառայեն օրվա ազգադավ ռեժիմին:


Արթուր Վանեցյանի գովասանքի խոսքը և գոհունակության արտահայտումը` որպես գեներալ, վերաբերվում է կոնկրետ փաստի և կոնկրետ անձանց, ովքեր բացահայտել և իրականացրել են երեկվա օպերացիան և այն ընկալել որպես շնորհակալության հայտնում այսօրվա ԱԱԾ-ին և նրա գործունեությանը` կարծում եմ անարդար է և սխալ: Եվ վերջապես, պարոն Վանեցյանի գրառումից հասկանալի է դառնում, որ նա լինելով ԱԱԾ գեներալ և կառույցի նախկին տնօրեն, ունի բազմաթիվ մտահոգություններ և բացասական գնահատականներ` ԱԱԾ այսօրվա գործունեության և շատ դեպքերում անգործության հետ կապված:


Հ.Գ. Բարոյական չէ` գեներալի պարզ ու մաքուր տեսակետի, ուրախության արտահայտման ու իր նախկին աշխատակիցների գործունեությանը գնահատական տալը կոնկրետ փաստի վերաբերյալ` դիտարկել այլ տեսանկյունից, սխալ կարծիքներ տարածել և գրառումը ընկալել ու մեկնաբանել տողատակերով: Առնետավազքով մի զբաղվեք` ամոթալի ու անպատվաբեր գործ է:

Լավին լավ, վատին վատ...»

bottom of page