top of page

Փաշինյանը միացավ Ալիևին ու մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը. Արթուր Խաչատրյան



ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«30 տարուց ավելի հայկական կողմն առաջ էր մղում ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ ադրբեջանականը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միջնորդները փորձում էին այդ երկու սկզբունքների համադրումով ինչ որ մի ընդհանուր հայտարարի գալ։

Այսօր Փաշինյանը դարձել է տարածքային ամբողջականության սկզբունքի ամենամոլեռանդ ջատագովը, ավելի մոլեռանդ քան Ալիևը։

Սրանով Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել Արցախի հարցը։ Եթե Հայաստանն ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասում է տարածքային ամբողջականության սկզբունքին, էլ ի՞նչ բանակցությունների, էլ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը։

Երեկվա հայտարարությամբ Փաշինյանը միացավ Ալիևին ու մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը․․․․»։

1/2324
bottom of page