top of page

Պենտագոնի ղեկավարն Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հնարավորությունը չի համարում «բլեֆ»


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահման է ուղարկել ուժերի և միջոցների համադրություն, որոնք անհրաժեշտ են հաջող ներխուժման համար։ Նա նշել է, որ ներխուժման հեռանկարը չի համարում «բլեֆ»։ «Դա բլեֆ չէ․․․ Ես կարծում եմ, որ նա հավաքել է ճիշտ միջոցներ, որոնք հարկավոր կլինեն հաջող ներխուժման համար», - այցով Արևելյան Եվրոպայում գտնվող Օսթինի խոսքերն է մեջբերում ABC հեռուստաալիքը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռուստաուղերձում հայտարարել էր հիմքերի առկայության մասին՝ ենթադրելու, որ ռուսական ուժերը ծրագրում են առաջիկա օրերին հարձակվել Ուկրաինայի վրա։



bottom of page