top of page

Պետականության այս տարրական կանոնը չե՞ն հասկանում Հայաստանի «հպարտ» պաշտոնյաները. Ղազինյան


Հայաստանը շարունակում է «աննախադեպերի» շքերթը․ այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Նիկոլական Հայաստանը երևի աշխարհում առաջին պետությունն է, որի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հրաժարվում են թշնամու բանտերում պահվող իրենց զինվորներից՝ նրանց որակելով դասալիք:

Ցանկացած իշխանության առաջնահերթ խնդիրն է հասնել իր զինվորների վերադարձին, ապա նոր սկսել հետաքննություն՝ գերեվարման հանգամանքները պարզելու համար:

Կտրականապես արգելվում է որևէ մեղադրանք հնչեցնել փաստացի գերության մեջ գտնվող զինվորների հասցեին, քանի որ դրանով դու արդարացնում ես նրանց գերեվարման փաստը և քո զինված ուժերում անվստահություն սերմանում պետության նկատմամբ:

Զինվորը պետք է վստահ լինի, որ ցանկացած իրավիճակում պետությունը գալու է իր հետևից, չի լքելու և չի թողնելու իրեն անտեր՝ բախտի քմահաճույքին:

Պետականության այս տարրական կանոնը չե՞ն հասկանում Հայաստանի «հպարտ» պաշտոնյաները, թե՞ որոշել են վերջնականապես կործանել Հայկական պետականությունը»։



1/2320
bottom of page