Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան՝ ունենում ես այն, ինչ ունենք․ Լիլիթ Գալստյան
Նիկոլին շնորհավորեք… թշնամինե՜ր, ցնծացեք: Նա կարողացավ երկրում հիմնահատակ ոչնչացնել ամեն բան: Այդ մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան՝ ունենում ես այն, ինչ ունենք այսօր. կործանված պետականություն, զոհ ու կորուստ, փողոցային խուժանի բարքեր ու անսահման անբարոյականություն, հայ մարդու տեսակային խեղում:
Իշխանական կերակրատաշտից ամուր կառչած մտավոր դեգենատներն ու վստահաբար իրենց մանկության տարիներին ամեն տեսակի բռնության ենթարկված, թերարժեքությունից մաղձակալած ուսապարկերն այսօր խորհրդարանը դարձրին
փողոց, հատակ…:
Զրույցի հրավիրելու պատրվակով ընդդիմադիր երեք պատգամավորների օգնականների հրավիրելով աշխատասենյակ, ՔՊ- ական ոհմակը՝ Հրաչյա Հակոբյան/աներձագ/, Սիսակ Գաբրիելյան, Վահագն Ալեքսանյան, շիշ բռնող և տասնյակ ուրիշներ հարձակվում են նրանց վրա ու ծեծի ենթարկում:
ԱԺ շենքում, նիստի օրը…
Ոչ մի ծեծ չի ազատելու ձեզ ազգակործան դավաճանի դրոշմից:
Թեև ՔՊ-ի մեջ տղամարդ փնտրելն անշնորհակալ գործ է, բայց գալու է հատուցման պահը»: