Պուտինն ու Ալիևը բանակցություններ են սկսել Կրեմլում. կան վեճեր, աշխատելու բան կա
Արդեն որոշակի պայմանավորվածություններ կան առեւտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին։
«Կան վեճեր, աշխատելու բան կա, սակայն կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա», - նշել է Պուտինը։
Իր հերթին, Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ կարեւոր դեր է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը կանգնեցնելու գործում։ «Ռուսաստանն առաջատար դեր է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը կանգնեցնելու, նորմալ հարեւանական հարաբերություններ հաստատելու գործում», - ասել է Ալիեւը։