Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով՝ օրվա երկրորդ կեսին). հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը. փոխանցում է TASS-ը։ Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ Ռուսաստանն առաջարկել է հեռախոսազրույցն անցկացնել երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, սակայն Սպիտակ տունը առաջարկ է արել փետրվարի 12-ի համար, և նրանք համաձայնել են։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները վերջին անգամ հեռախոսով շփվել են անցած տարվա վերջին։