ԱԱԾ-ն գտավ, որ պատերազմին որպես կամավոր մասնակցողը պիտի դատվի․ Քրիստինա Նազարյան
Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց որովհետև Հայաստանի դրոշը վեր էր պահում ու ծածանում ու դրա համար ԱԱԾ-ն գտավ, որ պատերազմին որպես կամավոր մասնակցողը պիտի դատվի: Իսկ այդ պահին պոռնոդերասանը, ուղղակիորեն իր գործով զբաղվելով, պղծում է մեր հերոսների հիշատակը, Եռաբլուրում կանգնած պատերազմի մասնակից գերիներին դավաճան ու գող անվանելով:
Ու այս ամենը մի բացատրություն ունի` թուրքի նպատակը վերջնական իրագործել, վերացնել Հայաստանը: Նրանք գիտեին, որ Հայաստանի ուժի, ամբողջ արևելյան սահմանի վահանը Արցախն է ու արցախցին ու ներարկեցին թույնը դեպի արցախցիներ, որ կարողանան հեշտ հաղթել: Նրանք գիտեին, որ մեր ուժը հավաքական է` թշնամանք սերմանեցին, հին ու նոր, սև ու սպիտակ արեցին: Նրանք գիտեն, որ մեր ուժը մեր հաղթական ոգին է, ջարդեցին այդ ոգին հերոսներին դատելով: Նրանք գիտեին, որ մեր ուժը մեր ավանդույթներն են` ավանդույթների դեն գնացին , երբ աաում էին նոր տարի մի նշեք, ծիծաղում էիք, իսկ դա ավանդույթ էր, որը քանդեցին:
Նրանք գիտեին, որ մեր ուժը մեր օրհներգ է, և երբ նոր տարվա գիշերը այն չհնչեց, դա մեր ուժը թուլացնելու համար էր: Նրանք գիտեին, որ մեր ուժը մեր հավատքն է ու սեկտանտներ մեծացրեցին որ եկեղեցուն հարվածեն: Նրանք գուտեին, որ մեր ուժը կնոջ ու տղամարդու հստակ պատկերն է հասարակության մեջ, նրանք կառաբինաներին հնարավորություն տվեցուն նախարարից «բավարարվելու»:
Նրանք գիտեին, որ մեր ուժը մեր բանակն է ու քանդեցին, իսկական զինվորականներին հեռացրին բանակից որ հետո իրենց մեյմունը ոռնա թե բա ջոկատներ ստեղծեք, տանից բռոնեժիլետ վերցրեք ու գնացեք կռվեք: Նրանք մեզ լավ էին ուսումնասիրել:
Իսկ մենք` բարի, հաղթած, վստահ էինք, գլուխներս բարձր աշխարհում մեծահոգի ժպտում էինք նորաստեղծ չազգի էշությունների վրա ու առաջ նայում: Բայց չկասկածեք, Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹը, Առուշ Առուշանյանը, Նարեկ Մանթաշյանը, Նարեկ Սամսոնյանը ու բոլոր ապօրինի շինծու հիմարություններով կալանավորված տղերքը ոչ վախենում են ձեզանից, ոչ էլ նրանց կալանավորելով մեզ եք վախեցնելու: Չարի վերջը գալու է, ու սենց քայլերով դուք միայն դա եք մոտեցնում: Անլռելի է զանգակատունը, չարի վերջը շատ մոտ»: