top of page

Կեղծ հեղափախականը ՀԱՊԿ-ի օգնությամբ Ղազախստանում հեղափոխականներին ճնշելու համար արել է ամեն ինչ



Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ ուժերին Ղազախստան գործուղելու առաջարկին։


Նա մասնավորապես նշել է.


«Հեղափոխականներին բռնաճնշելու համար ՀԱՊԿ ուժերին Ղազախստան գործուղելու կապակցությամբ խորհրդակցություն անցկացնելով ու այդ մասին որոշում ընդունելով պայթեց կապիտուլյանտի գուցե վերջին ամենախոշոր միֆը՝ «թունդ հեղափոխական» լինելու հավակնությունը:

Իհարկե չի ուշանալու արդարացումը:

Իրենն իբր «թավշյա, ոչ-բռնի ու ժողովրդական» էր, իսկ ղազախների՞նը:

Պարզ չէ՞:

«Ոչ-թավշյա ու բռնի» ու հետևաբար դրա դեմ բռնության գործադրումն արդարացված է:

Մի կասկածեք, որ կեղծ հեղափախականը ՀԱՊԿ-ի օգնությամբ Ղազախստանում հեղափոխականներին ճնշելու համար արել է ամեն ինչ:

Պարզ չէ, թե ինչո՞ւ:

Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին չդիմած դավաճանին իր դեմ հասարակական մոտալուտ պայթյունը ճնշելու համար ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու համար նախընթաց է անհրաժեշտ, չէ՞»:

1/2323
bottom of page