top of page

Գերիները ավելի վատ բան չեն արել, քան Ալենի ղեկավար նեռը, որը գերի է հանձնվել ալիևին. Մելիքյան



Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիները ավելի վատ բան չեն արել, քան Ալենի ղեկավար նեռը, որը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիների հարազատներին սիրաշահելու ու բոլորիս վրա էժան էմոցիա վաճառելու համար Ալենի ղեկավար նեռը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել անգամ իր որդուն փոխանակել գերիների հետ։

Բայց Ալենը նաև միանշանակ ճիշտ է, քանի որ գերիների հարազատներից շատ-շատերը այդպես էլ պահանջատեր չդարձան ու չգիտակցեցին իրենց զավակների գերեվարման ու նվաստացման բուն պատճառը՝ նեռի գլխավորությամբ քպ-ի իշխանությունը»,- գրել է Մելիքյանը։


1/2320
bottom of page