top of page

Հայկոն ոչինչ չի անի, որովհետև վախկոտ է․ Ռուբեն Մելիքյան



Ամսի 21-ին Երևանի ավագանու հերթական նիստն է։ Նիկոլականներն այն կտապալեն, որպեսզի սեղմ ժամկետում մեկ այլ նիստ հրավիրեն, արդեն՝ արտահերթ։ Մեկ օրակարգային հարցով՝ աթոռազրկել Կարգին Հայկոյին ու քաղաքապետ կարգել ինչ-որ երրորդ սորտի նիկոլականի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Իսկ ի՞նչ կանի Հայկոն։ Ոչինչ։ Վեշերը կհավաքի, մի ինչ-որ սրտաճմլիկ ուղերձ կհղի «Սիրելի երևանցիներին» ու կգնա տուն։ Ու վերջ։ Ինչու՞ ոչինչ չի անի։ Որովհետև վախկոտ է։ Որովհետև ի վիճակի չէ կռիվ տալ իր «ճշտի» համար։ Որովհետև ցանկանում է ջուրը մտնել, բայց չթրջվել։ Հետևաբար այն ամենը, ինչ կկատարվի, կլինի արդար ու ճիշտ։ Հայկոն լավ գիտի, որ հազարավոր Երևանցիներ (ի դեպ ես նրանց թվում ՉԵՄ) պատրաստ են իր կոչով գալ քաղաքապետարան ու խափանել քպ-ական ոչնչությունների նոմենկլատուրային ծրագրերը։ Շատ լավ գիտի, որ նման մարդիկ կան ու նրանցից շատերը վճռական են։ Բայց ինքը՝ Հայկոն, վախկոտ է ու անվճռական։ Ուստի ոչինչ էլ չի անի»,- գրել է նա։





1/2323
bottom of page