Ամեն ինչի վրա թքած ունենալով՝ անցավ հանդիպակաց գիծ․ մեջը կարծես նոր փոխվարչապետ Մաթևոսն էր․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.
«003LL50 պետհամարանիշի ավտոմեքենան (մեջը կարծես նոր փոխվարչապետ Մաթևոսն էր), 5 րոպե առաջ խայտառակ վթարային իրավիճակ ստեղծելով, հոծ գիծը հատելով, ամեն ինչի վրա թքած ունենալով՝ անցավ հանդիպակաց գիծ։ Մնացածը չտեսա։ Մաշոց-Ամիրյան խաչմերուկից Մաշտոցով մի 50 մետր վերև։
Էս մարդիկ վաղուց կորցրել են կապը իրավունքի հետ»։