Ռուսաստանում դադարեցնում են Deutsche Welle-ի հեռարձակումը․ ինչն է պատճառը
Մոսկվան դադարեցնում է Deutsche Welle-ի հեռարձակումը Ռուսաստանի տարածքում՝ ի պատասխան RT DE-ի աշխատանքի սահմանափակումների։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Փետրվարի 2-ին հայտարարված պատասխան միջոցառումների շրջանակում, ի պատասխան ԳԴՀ-ի անբարյացակամ գործողությունների՝ արգելելու գերմանալեզու RT DE հեռուստաալիքի արբանյակային և այլ հեռարձակումները, ռուսական կողմը մտադիր է իրականացնել պատասխան միջոցառումների առաջին փուլը»,- հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նախարարւթյունը հայտարարել է հետևյալ քայլերը․
Մոսկվայում Deutsche Welle-ի գրասենյակի փակում,
հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության բոլոր աշխատակիցների հավատարմագրման չեղարկում,
Deutsche Welle-ի արբանյակային և այլ հեռարձակման դադարեցում,
կազմակերպությունն օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթացի մեկնարկ