Ռուս խաղաղապահները սկսել են Ղազախստան մեկնելու նախապատրաստությունները
Ռուսաստանը սկսել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։ Օրենբուրգի մարզի ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական պատրաստության. հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ «Բացի այդ, ըստ նախնական տվյալների, 11-րդ գվարդիական ինժեներական բրիգադը, որն այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքում, կարող է տեղափոխվել հարևան հանրապետություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
REN TV-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելու հրաման նաև ստացել են 76-րդ օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության ու 45-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատները։ Նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում Ղազախստան: