top of page

Ռուսաստանում կանխել են ուսումնական հաստատության վրա զինված հարձակումը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է դեռահասի, որը զինված հարձակում էր նախապատրաստում ուսումնական հաստատության վրա։ Նրան Ուկրաինայի քաղաքացին համոզել է հանցագործություն կատարել։ Այդ մասին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

«Կազանի Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հարձակում է կանխել ուսումնական հաստատության վրա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել այս հանցագործության նախապատրաստմանը մասնակցած ՌԴ անչափահաս քաղաքացին»,-նշել են ԱԴԾ-ում։


«Telegram մեսենջերի օգտատեր, ոմն Օվսյուկ Յարոսլավ, որը բնակվում է Ուկրաինայում, նրան համոզում էր զանգվածային սպանություն կատարել»,-ասվում է հաղորդագրության մեջ։


1/2624
bottom of page