Սա՞ է ձեր կայունությունը, «խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը. Ավետիք Իշխանյան
Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԵԹԵ ՈՒՇ ՉԻ
Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է իրադրության համեմատաբար կայունացման մասին։ Այսինքն՝ գրավել են․․․ ու կանգնե՞լ։ Սա՞ է ձեր կայունությունը,«խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը։
Իսկ մենք․․․ «տեսնես ո՞վ կհաղթի ընտրություններում» և այլ ապուշություններ։ Լավ, չկա՞ մի վճռական, անձնազոհ անհատ որ կազմակերպի ապստամբություն, եթե արդեն ուշ չի»,- գրել է նա։